Էնթոնի Բլինքենը ԱՄՆ-ի նոր պետքարտուղարն է
ԱՄՆ-ի Սենատը երեքշաբթի օրը երկրի պետքարտուղարի պաշտոնում հաստատեց Ջո Բայդենի ընտրած թեկնածու Էնթոնի Բլինքենին: Նրա հաստատումն ընդունվեց ձայների 78-22 հարաբերությամբ:
Մինչ Սենատի լիագումար նիստում հաստատումը, Բլինքենի նշանակումը հաստատում էր ստացել վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
58-ամյա պետքարտուղարի առջև այժմ դրվելու են ազգային անվտանգության հարցերով մի շարք առաջնահերթ հարցեր, այդ թվում Չինաստանի, Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունները ճշտելու խնդիրը:
Բլինքենը խոստացել է վերականգնել համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ի առաջատարի դերը:
Հիշեցնենք, որ միջազգային հարթակ վերադառնալու առաջին քայլերից մեկը եղավ այն, որ Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ը նորից միացավ Փարիզի կլիմայական հարցերով պայմանագրին:
Էնթոնի Բլինքենը երկար ճանապարհ է անցել Ջո Բայդընի հետ: Նախկինում նա եղել է Սպիտակ տանը և Սենատում Բայդենի խորհրդականը, որից հետո Օբամայի վարչակազմում ստանձնել է փոխպետքարտուղարի պաշտոնը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Բլինկեն. Թուրքիան չի գործում դաշնակցի պես
- Բլինկեն. Միասին կարող ենք ավելի լավ հակազդել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին
- Ինչ դիրքորոշումներ ունի ԱՄՆ պետքարտուղարի հավանական թեկնածու Էնթոնի Բլինքենը․ ՌԴ, Իրան, Թուրքիա․․
- Ջո Բայդենը Էնթոնի Բլինքենին կառաջադրի պետքարտուղարի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա