Շուշին «Գորշ գայլերի» կենտրո՞ն․ Բահչելին հայտարարում է դպրոցի կառուցման մասին
Թուրքիայում աջակողմյան ուժ և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ բռնագրավված Շուշիում կառուցվելու է ազգայնական դպրոց։ Այս մասին գրում է ադրբեջանական toplum․tv-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:
Բահչելին ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրականորեն են արձագանքել Շուշիում ազգայնական դպրոց կառուցելու իր առաջարկին:
«Ինչպես ես ասացի հունվարի 16-ին, եթե նախագահը համաձայնի, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնի, ես Շուշիում «Գորշ Գայլերի» (Ulkucu Hearths) 9-ամյա դպրոց կառուցելու ծրագիր ունեի: Ես ասացի, որ դպրոցի հիմքը դրվելու է հունվարին: Շուշիում դպրոց կառուցելու մեր նախագիծը համարվել է տեղին: Պարոն Նախագահ, ես շնորհակալ եմ», - ասել է Բահչելին:
Եվ սա այն դեպքում, երբ ծայրահեղական գաղափարախոսության, հայերի նկատմամբ բռնությունների ու ատելության հիմքով վերջերս Ֆրանսիան արգելեց «Գորշ գայլերի» գործունեությունը երկրում։ Գերմանիայի խորհրդարանն ընդունել է «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու մասին առաջարկը:
Վերջին շրջանում Եվրոպայում «Գորշ գայլերի» հետևորդները վանդալիզմի են ենթարկում հայկական հուշարձանները, սպառնալիքներ գրում նրանց տների դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Սփյուռքում չեն գիտակցում, որ իրենց ետևում թեկուզ փոքր հայկական պետականության գոյությունն ազդում է իրենց ընդունող պետության վերաբերմունքի վրա․ թուրքագետ
- Թուրքական ստվերային ուլտրա-ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը՝ Եվրոպայի թիրախում
- Գերմանիայում «գորշ գայլերը» մահով են սպառնում հայերին
- Գերմանիայի խորհրդարանն ընդունել է «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու մասին առաջարկը
- Գերմանացի պատգամավորները կոչ են անում արգելել թուրք ծայրահեղ ազգայնական Գորշ գայլերի գործունեությունը
- Թաներ Աքչամ․ «Գորշ գայլերը» Գերմանիայում սպառնում են հայերին ու այն պետք է արգելվի
- Անկարան սպառնում է վրեժով «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման արգելքին
- «Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայում արգելվում է
- Ֆրանսիան հայտարարեց թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման լուծարման ու արգելման մասին
- Բահչելի. «Թուրքիան Ռուսաստանին ճանաչում է դեռ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից»
- Բահչելի․ «Բոլթոն ես, Դալթոն ես՝ չգիտեմ, Թուրքիան քեզանի՞ց պիտի հարցնի, թե ինչ անի»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան