ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է արագ դրամական փոխանցումների համակարգով արտարժութային փոխանցումների վճարումը ՀՀ դրամով
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ծավալով` իր հաճախորդներին առաջարկում է միջազգային դրամական փոխանցումների լայն հնարավորություններ: Այս մասին տեղեկացնում է ՎՏԲ Բանկի մամուլի ծառայությունը։
«Բանկում սպասարկվում են արագ դրամական փոխանցումների 6 համակարգեր՝ MoneyGram, Unistream, IntelExpress, БЭСТ, Conversе Transfer, Telcell:
Իր հաճախորդներին մշտապես առաջարկելով սպասարկման նոր և հարմարավետ պայմաններ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է IntelExpress համակարգի միջոցով արտարժութային փոխանցումների ՀՀ դրամով վճարման ծառայությունը: Տվյալ ծառայությունը թույլ է տալիս արտերկրից իրականացնել արտարժույթով փոխանցումներ IntelExpress համակարգով՝ փոխանցված գումարը ՀՀ դրամով ստանալու հնարավորությամբ: Այդ նպատակով ուղարկողը փոխանցումն իրականացնելիս պարզապես նշում է գումարի տրամադրման եղանակը՝ ՀՀ դրամով:
Վրաստանից IntelExpress դրամական փոխանցումների համակարգով առկա է նաև ազգային արժույթով և ՀՀ դրամով դրամական փոխանցումներ իրականացնելու հնարավորություն՝ դրանով իսկ ստացողին ընձեռելով փոխանցման գումարը ՀՀ դրամով ստանալու հնարավորություն:
Վերոնշյալ հնարավորությունների շնորհիվ՝ փոխանցումը կատարելիս փոխանցողը տեղեկացվում է ՀՀ դրամով վճարման ենթակա գումարի մասին, որը հաշվարկվում է համակարգի՝ փոխանցման պահին գործող ներքին փոխարժեքով:
Դրամական միջոցների փոխանցման սակագինը կազմում է 1-ից 3% (կախված ուղարկող երկրից):
IntelExpress արագ դրամական փոխանցումների համակարգը հաճախորդին հնարավորություն է ընձեռում արագ և հուսալի տարբերակով 10 րոպեի ընթացքում գումար փոխանցել իր հարազատներին, բարեկամներին, ընկերներին՝ աշխարհի ավելի քան 44 երկրներ:
Իր հաճախորդների հարմարավետությունն առավելագույնս ապահովելու նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է բարելավել իր հեռահար ծառայությունները և հաճախորդներին հնարավորություն է ընձեռում դրամական փոխանցումներ ստանալ հետևյալ ծառայություններից որևէ մեկի միջոցով՝ առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության․
• լրացնելով կարճ օնլայն հայտ Բանկի կայքում՝ https://www.vtb.am/am/online-request/ հետևյալ հղմամբ
• զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով
• պատվիրելով հետադարձ զանգ Բանկի կայքում
• Վիդեո Բանկ ծառայության միջոցով
• Telcell վճարային տերմինալների միջոցով
• ուղարկելով դիմում Mobile/Internet banking հավելվածներով:
Պարբերաբար դրամական փոխանցումներ ստացող հաճախորդներին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել VTB-Transfer հատուկ քարտից, որը հաճախորդին նաև տալիս է հնարավորություն՝ քարտին փոխանցումը մուտքագրվելու պահին փոխանցված գումարները արտոնյալ փոխարժեքով փոխարկելու, փոխանցված գումարը Բանկի բանկոմատներից ՀՀ դրամով անվճար ստանալու, փոխանցված գումարը Բանկի մասնաճյուղերում արտարժույթով կանխիկ անվճար ստանալու, ինչպես նաև՝ մինչև 1 մլն դրամ վարկային գիծ ստանալու հնարավորություն:
Բանկի դրամական փոխանցումների համակարգերի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի կայքից՝ https://www.vtb.am/am/transfers հղմամբ, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից»,-նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան