Վրաստանի արտգործնախարարը վարակվել է կորոնավիրուսով
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին տեղեկատվությունը տարածում է ինքը՝ փոխվարչապետը, գրում է aliq.ge-ն։
Զալկալիանիի խոսքով՝ ինքը հունվարի 23-ին վարակակրի հետ շփում է ունեցել, որից հետո ինքնամեկուսացել է, իսկ ավելի ուշ PCR թեստով վիրուսը հաստատվել է: Նախարարի խոսքով՝ ինքը շարունակում է բուժվել տանը.
«Այս տարվա հունվարի 23-ին՝ վարակվածների հետ շփվելուց հետո, ես անցա ինքնամեկուսացման: Վերջնաժամկետից հետո ես PCR թեստ արեցի: Արդյունքում հաստատվեց նաև, որ ունեմ COVID-19 վարակ: Այս պահին ես ինձ լավ եմ զգում: Բուժվում եմ տանը՝ հետևելով բոլոր արձանագրություններին: Հուսով եմ՝ շուտով կվերադառնամ իմ սովորական կյանքին:
Եկեք հոգ տանենք միմյանց մասին և հնարավորինս հետևենք Առողջապահության նախարարության առաջարկություններին՝ ռիսկերից խուսափելու համար»,-ասել է Դավիթ Զալկալիանին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա