Եղանակային անոմալիաների հետևանքով սրվող հիվանդությունները
Սրտանոթային հիվանդություններ, ասթմա և քրոնիկ բրոնխիտ ունեցող մարդիկ կարող են վատ զգալ ջերմաստիճանի փոփոխության ժամանակ. նրանք պետք է ուշադիր հետևեն իրենց առողջությանը, ավելի շատ հանգստանան և չծանրաբեռնվեն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է բժիշկ Լյուդմիլա Լապան:
«Ռիսկային խմբում սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ են, որոնք սրտի կաթված են ստացել, ինսուլտ են տարել, ունեցել են բրոնխային ասթմա, քրոնիկ բրոնխիտ, քրոնիկ հիվանդություններ, ինչպիսիք են տոնզիլիտը, ռինիտը: Այս բոլոր հիվանդությունները սրվում են հենց եղանակի փոփոխության ժամանակ»,- ասել է Լապան:
Նա բացատրել է, որ հիվանդությունները սրվում են` կապված մարդու անոթային համակարգի ջերմաստիճանի փոփոխության հետ: Ըստ էության, դա տեղի է ունենում բոլոր մարդկանց մոտ, բայց առողջ մարդկանց մոտ այդ գործընթացն աննկատելի է, իսկ քրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ առաջանում են տարբեր դժվարություններ:
Ըստ նրա, ջերմաստիճանի տատանումների ժամանակ կարևոր է վերահսկել առողջությունը, և եթե ինքնազգացողությունը վատթարանում է, անմիջապես դիմել բժշկի:
«Խոնավ տաք եղանակին վարակիչ հիվանդությունների ռիսկը ևս ավելի մեծ է, քանի որ մարդուն թվում է, թե դրսում տաք է, նա չի հագնվում եղանակին համահունչ և մրսում է։
Ընդհանրապես, պետք է առողջ ապրելակերպ վարել, ավելի շատ հանգստանալ, ոչ թե վազել, այլ քայլել, չլարվել և հագնվել եղանակին համապատասխան», - ընդգծել է բժիշկը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա