Կորոնավիրուսը կարող է տեսողության կորուստ առաջացնել
Մարդիկ, որոնք COVID-19-ը միջին և ծանր ձևով են տարել, կարող են տեսողության կորուստ ունենալ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ակնաբույժ, բժիշկ Տատյանա Շիլովան:
Ըստ նրա, կորոնավիրուսային վարակը կարող է խորացնել ոսպնյակի հետ կապված փոփոխությունները, որի արդյունքում աչքի օպտիկան փոխվում է դեպի ավելի մեծ «մինուս»:
«Կան դեպքեր, երբ մարդը, որը նախքան կորոնավիրուսով վարակվելը կարդում էր առանց ակնոցների, վարակվելուց հետո առանց ակնոցի դժվարանում է կարդալ», - ասել է բժիշկը:
Շիլովան նշել է, որ որոշ հիվանդների մոտ, հիվանդությունից հետո, խոռոչի փոքր անոթներում խանգարվում է արյան շրջանառությունը, ինչը կարող է առաջացնել տեսողության պղտորություն:
Հիվանդության բացասական հետևանքներից խուսափելու համար նա խորհուրդ է տվել այցելել ակնաբույժի և հետազոտություններ անցնել:
Հարակից հրապարակումներ`
- 27.01.2021. Կորոնավիրուսի 195 նոր դեպք է գրանցվել, ևս 7 մարդ մահացել է
- Կորոնավիրուսը ախտահարում է նաև երիկամները, առաջացնում է անպտղություն. բժիշկ
- Մեծ Բրիտանիայի համար նախատեսված կորոնավիրոսի թեստերի վրա հայտնաբերվել են կորոնավիրուսի հետքեր. The Daily Telegraph
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան