Հայկական ԶԼՄ-ներում Միլոնովի հայտարարությունների պատճառով Ադրբեջանում ՌԴ դիվանագետը կանչվել է ԱԳՆ
Բաքվում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն՝ կապված Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի հայտարարությունների հետ: Այս մասին գրում է Tass-ը։
Հաղորդվել է, թե Պետական դումայի անդամ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Վիտալի Միլոնովը հայկական լրատվամիջոցների հետ հարցազրույցում «անընդունելի հայտարարություններ է արել ադրբեջանական պետության ու ժողովրդի հասցեին»։
Նշվում է, թե պատգամավորի կարծիքը չի արտացոլում Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը, և «այդպիսի քայլերը նպատակ ունեն վնասել երկու երկրների հարաբերությունները և կանխել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը (Ղարաբաղի վերաբերյալ)»:
Նշենք, որ Միլոնովը հանդես է գալիս Ադրբեջանի քննադատությամբ։ Անցյալ տարվա հոկտեմբերին Ադրբեջանի արտգործնախարարությունը Վիտալի Միլոնովին ընդգրկել է սև ցուցակում՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- Արցախ մեկնելուց հետո ադրբեջանցիները սպառնում են Միլոնովին
- Միլոնովի այցն Արցախ հանգիստ չի տալիս Ադրբեջանին
- Միլոնով. Չեմ ցանկանում լինել մի երկրի սպիտակ ցուցակում, որ թուրքական անօդաչուներ է ուղարկում կանանց ու երեխաներին սպանելու համար
- Բաքուն Պետդումայի պատգամավոր Միլոնովին ընդգրկեց անցանկալի անձանց ցուցակում` Արցախ կատարած այցի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան