«Մեդիա պաշտպան». Լրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է.
«Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հետևյալը. «Այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի հետ պայմանավորվել էինք հանդիպել ԱԺ-ում, պարզվեց` ինձ արգելված է անգամ պատգամավորի տված անցագրով մտնել խորհրդարանի տարածք»։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը քանիցս նշել է, որ ԱԺ աշխատակազմն իրեն վերապահված լիազորությունները գերազանցում է և գործում է ի հակառակ Հայաստանի Հանրապետության օրենքների։
Այս դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ լրագրողը հետապնդվում է։ Իշխանություններն իրենց հերթին ԱԺ-ն համարում են իրենց գրասենյակներից մեկը և ոչ թե պետության մի մասը։ Փաստացի Սյուզի Բադոյանի նկատմամբ սկսվել է մասնագիտական հալածանք, ինչն անթույլատրելի է։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ ՄԻՊ գրասենյակին հետաքննություն սկսել դեպքի առնչությամբ՝ պաշտպանելով լրագրողի իրավունքները»։
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորի հետ միջադեպից հետո ԱԺ–ում որոշել են «պատժել» լրագրողին. խմբագիրները դատապարտում են
- «Մեդիա պաշտպան». Հայկ Սարգսյանը դրսևորել է փողոցային բարքեր
- Պատգամավոր Հայկ Սարգսյանը փորձեց խոչընդոտել Ջհանգիրյանին հարց տվող լրագրողին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին