Ստեղծվում է միասնական սոցիալական ծառայություն, որի մեջ կներառվի 4 կառույց
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ նախատեսվում է այսօր սոցիալական ոլորտում գործող 4 կառույցների՝ սոցիալական ապահովության ծառայության, ընտանեկան նպաստների համակարգի, հաշմանդամության ոլորտի և զբաղվածության ոլորտի աշխատանքների օպտիմալացում:
«Հիմա առավել արդյունավետ մեխանիզմ է առաջարկվում, ըստ որի, նոր կառույց ստեղծելու փոխարեն գործող սոցիալական ապահովության ծառայության հենքի վրա կստեղծվի միասնական սոցիալական ծառայություն, որն իր մեջ ներառում է բոլոր 4 կառույցները և հնարավորություն է տալիս մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիներին ծառայություններ մատուցել»,- հայտնեց նախարարը և նշեց, որ համակարգը ներդրվելու է ապրիլի 1-ից:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը առաջարկում է ապրիլի 19-ը սահմանել հարկ վճարողների օր
- Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
- Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա