Ամենայն Հայոց Կաթողիկոս. Եկեղեցին ջանքեր գործադրում է գերեվարված զավակների վերադարձին նպաստելու համար
«Եկեղեցին կարելի ջանքեր գործադրում է, որպեսզի կարողանա նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հարցին՝ հնարավո՞ր է դիմեն Հռոմի պապին, Վեհափառը պատասխանեց. «Մենք ինքներս քննարկում ենք այդ հարցը և պատշաճ քայլեր ձեռնարկում»:
Գարեգին Երկրորդի խոսքով, դատապարտում են գրավված տարածքներում եկեղեցիների պղծման երևույթները և ջանքեր գործադրում, որպեսզի միջազգային հանրությունը ևս իր դատապարտության խոսքն ասի։
«Ռուսաստանի Դաշնության իշխանությանը և ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր պետին մեր գնահատանքի խոսքն ենք ասում այն աջակցության, զորակցության համար, որով հնարավոր դարձավ, որպեսզի Դադիվանքն այսօր շարունակի իր ծառայությունը, առաքելությունը», - ասաց Գարեգին Երկրորդը: