Ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման խնդրին վերաբերող հարցին։ Նա, մասնավորապես, ասել է․
«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև երկրների առաջնորդների միջև հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են, և ռուսասկան կողմն աջակցություն է ցուցաբերում այդ հարցում, այդ թվում՝ իր խաղաղապահ զորախմբի գծով։ Ինչպես ընդգծել են մեր երկրի նախագահն ու ԱԳ նախարարը, տվյալ խնդրի օպտիմալ լուծումը կլիներ գերիների փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով»,- ասել է Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան