Ռոբերտ Քոչարյան. Ադրբեջանցին կարող է մեքենայի համարները Սյունիքում փոխել, քշել ու հասնել մինչև Երևան
«Այն, ինչ կատարվում է Սյունիքում, ուղղակի խայտառակություն է։ Կան հատվածներ, որտեղ ադրբեջանցին կարող է փոխել իր մեքենայի համարները, քշել հասնել Երևան, պտտվել Երևան քաղաքով ու հետ գնալ։ Եվ ոչ մի տեղ նրան չեն կանգնեցելու ու հարցնեն՝ դու ո՞վ ես, այստեղ ի՞նչ ես անում, ի՞նչ նպատակներով ես այստեղ»,-երեք լրատվամիջոցի տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով, կառավարության առաջնային ֆունկցիան երկիրը պաշտպանելն է, դա սահմանդրական պարտավորություն է։
«Երբ երկրի սահմանների պաշտպանությունը փաստացի դրվում է գյուղապետերի վրա, նորմալ երևույթ չէ։ Այն ժամանակ գյուղապետերը զանգում էին պաշտոնյաներին, ասում էին՝ ադրբեջանցիները եկել են, մեզ ասում են հետ գնացեք, բացատրում են, թե այդ բարձունքն ինչի է կարևոր։ Գիտե՞ք ինչ են պատասխանում նրանց, թե կարող եք, պահեք։ Պատկերացնո՞ւմ եք, ոնց որ պետությունը կապ չունի։ Բա որ նրանք էլ որոշեցին պահում են, մարդկանց կոտորեցին, պատասխանն ո՞վ է տալու։ Մի՞թե մեր սահմանների անվտանգությունը մեր օրենքներով դրված է գյուղապետերի վրա»,-ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, եթե Շուռնուխի տները Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի բանավոր պայմանավորվածությամբ հանձնվելու էին Ադրբեջանին, ապա գյուղացիներն այդ մասին չպետք է իմանան ադրբեջանցուց։
«Մեր պաշտոնյան պետք է գնա, գյուղացու տան մոտ չոքի, ներողություն խնդրի։ Նրանց տեղավորի։ Ի վերջո այդ մարդը պետության կողմից տրված սեփականության վկայագիր ունի։ Սա ինչ խայտառակություն է։ Սյունիքը բացահայտեց այն խայտառակ իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը՝ ընդգծելով, այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Իմ տպավորությամբ, թշնամին խնայում էր Արայիկ Հարությունյանի նստավայրում եղած մարդկանց
- Ռոբերտ Քոչարյան. Եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է Հայաստանում
- Ռոբերտ Քոչարյան. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտածել, որ այն, ինչ ունենք, հետևանք է գործարքի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան