Ռոբերտ Քոչարյան. Այս իշխանությունը ռազմավարական դաշնակցի կարգավիճակից մեզ դարձրել է Ռուսաստանի պրոտեկտորատը
«Հիմա մենք այնքան ենք թուլացել, որ յուրաքաչյուր հարևան երկիր կարող է մեզ գրավել, մենք մեր սահմանները չենք կարող պաշտպանել կամ չենք ուզում»,- երեք լրատվամիջոցի տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա հիշեցրեց, երբ երկիրը չի կարողանում պաշտպանել իրեն անվանում են պրոտեկտորատ։
«Մենք Սյունիքը չենք կորցրել մի պատճառով՝ Ռուսական ռազմական բազայի և Ռուսաստանի հետ պայմանգրի շնորհիվ։ Այսօր փաստացի մենք Ռուսաստանի պրոտեկտորատն ենք Հարավային Կովկասում, որովհետև մեր անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը։ Բարեբախտաբար գոնե դա կա։ Այս իշխանությունը ռազմավարական դաշնակցի իրավիճակից մեզ դարձրել է այդ երկրի պրոտեկտորատը»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Նա ընդգծեց՝ ճակատագրի հեգնանք է, որ դա արել են մարդիկ, որոնք ՌԴ դեսպանատան դիմաց ցույցեր էին անում ռուսական բազան Հայաստանից հանելու համար։
«Այդ մարդիկ մեզ ռազմավարական դաշնակցից դարձրել են պրոտեկտորարտ։ Սա փաստ է։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, վերադառնալու ռազամավարական դաշնակցի կարգավիճակի։ Ինչքան էլ դաժան լինի, պետք է մենք ճշմարության հետ առերսվենք»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Ադրբեջանցին կարող է մեքենայի համարները Սյունիքում փոխել, քշել ու հասնել մինչև Երևան
- Ռոբերտ Քոչարյան. Իմ տպավորությամբ, թշնամին խնայում էր Արայիկ Հարությունյանի նստավայրում եղած մարդկանց
- Ռոբերտ Քոչարյան. Եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է Հայաստանում
- Ռոբերտ Քոչարյան. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտածել, որ այն, ինչ ունենք, հետևանք է գործարքի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան