Հասարակություն 10:48 28/01/2021 Հայաստան

Վարուժան Ավետիքյան. Մենք չունենք գումարներ, բայց նաև պլան Բ չունենք

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի առաջ կանգնած մարտահրավերների, դրանց լուծման ուղիների, վարչական ծախսերի, խորհրդի փոփոխության պատճառների մասին Panorama.am-ը զրուցել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ։

Քանի՞ զոհված ու վիրավոր զինծառայողի ընտանիքի է հատուցում տրամադրվել  

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հունվարի 27-ի ժամը 18։00-ի դրությամբ հատուցել է զոհված զինծառայողների 1527 ընտանիքների, որոնցից 1111-ը զոհվել են Արցախյան վերջին պատերազմում։

Նման տվյալներ Panorama.am-ի հետ հարցազրույցում տրամադրեց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ հավատացնելով, որ Պաշտպանության նախարարությունից հիմնադրամ ուղարկված հայտերի հատուցման համար պահանջվում է ընդամենը 5-6 օր, կուտակված հայտեր չկան։

Այս պահին հիմնադրամն իրականացնում է  նաև «Կամուրջ» ծրագիրը, որի շահառուներն են վիրավորում ստացած այն զինծառայողները, որոնք բուժումից հետո ամենայն հավանականությամբ կստանան 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ: Նման ծրագիր կա նաև անհետ կորած համարվող զինծառայողների համար։

«Ծրագրի շրջանակում արդեն իսկ հատուցումներ է   ստանում 66 ընտանիք: Մոտ օրերին հատուցում կկատարվի ևս 822 ընտանիքի։ Նրանցից 43-ն այն զինծառայողներն են, որոնք մեծ հավանականությամբ կստանան հաշմանդամության կարգ,  779-ն անհայտ կորած զինծառայողների ընտանիքներն են»,-ասում է Ավետիքյանը։

«Կամուրջ»-ի շահառու ընտանիքները վեց ամիս կստանան ամսական 300 հազար դրամ, հաշմանդամության կարգը հստակեցնելուց հետո  կտրամադրվի հասանելիք գումարի ու արդեն տրամադրված գումարի տարբերությունը։

Ծրագրի շահառու դառնալու համար զինծառայողը կամ ընտանիքը որևէ հաստատություն դիմելու կարիք չունի՝ նրանց հետ կապ կհաստատեն Պաշտպանության նախարարությունից։

Ի՞նչ վարչական ծախսեր, եթե հիմնադրամի շահառուների համար գումարի պակաս կա

«2017 թվականին, երբ օրենքն   ուժի մեջ մտավ, նշվում էր, որ հիմնադրամը կարող է կատարել վարչական ծախսեր (21 հոդված-խմբ.), դրա մեջ մտնում են աշխատավարձ, տարածքի, սպասարկման, կոմունալ վճարումներ»,-ասում է  Վարուժան Ավետիքյանն ու ավելացնում, քանի որ հիմնադրամի հիմնադիրը Կենտրոնական բանկն է, այն ստանձնել էր պարտավորություն, որ հինգ տարի իր աշխատակիցները կամավոր կերպով և անվճար կկատարեն հիմնադրամի աշխատանքները։

Ավետիքյանը նշում է, որ այս ընթացքում ծախսերը կատարել է ԿԲ-ն։ 2021 թվականի ընթացքում ևս Հիմնադրամի ծախսերը ֆինանսավորելու է Կենտրոնական բանկը, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հետո դրանք կատարվելու են Հիմնադրամի միջոցների հաշվին` Հիմնադրամի նորանշանակ խորհրդի կողմից հաստատված բյուջեի շրջանակներում:

2017 թվականից ի վեր Հիմնադրամի աշխատակիցներն աշխատել են բացառապես կամավորության սկզբունքով` սպասարկելով տարեկան միջինում 45 դեպք։

«2017 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը հիմնադրամը հատուցել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած 416  զիվորի կամ նրա ընտանիքին։ Պատերազմն ամեն ինչ փոխեց, մենք հիմա ունենք հազարավոր դեպքեր։ Սա ամբողջությամբ փոխում է  հիմնադրամի դերն ու նշանակությունը՝ առաջացնելով նոր մարտահրավերներ։ Հիմնադրամը 20 տարի շարունակ աշխատելու է այդ ընտանիքների հետ՝ կատարելով ամենամսյա հատուցումներ»,-մանրամասնում է տնօրենը։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն այս պահին տեղակայված է Էրեբունի պլազա հյուրանոցում՝ իրաբանական մի ընկերության տարածքում, որի բաժնետերերից է Ավետիքյանը։

Հիմնադրամը չունի գրասենյակ, հեռախոսահամար, ինչը, ըստ տնօրենի, դժվարացնում է  շահառուների հետ աշխատանքը։ Հիմնադամի աշխատանքն առավել օպերատիվ, թափանցիկ ու արդյունավետ արձնելու համար, ինչպես նշում է  Ավետիքյանը, պետք է այն ունենա գրասենյակ, աշխատակազմ, լինի համակարգիչներով ու արդի միջոցներով ապահովված։

Տնօրենն ասում է՝ պատերազմի օրերին հիմնադրամի կայքի վրա ամեն վայրկյան եղել է 4500 հարձակում, սակայն որևէ  րոպե կայքի աշխատանքը ԿԲ մասնագետների ջանքերի շնորհիվ չի խափանվել։

«Համակարգը պետք է լինի պաշտպանված, ինչը ենթադրում է ռեսուրսներ։ Ոմանք ասում են՝ պրեմիաներ են բաժանվելու, ես ասում եմ, հաշվետվություն կհրապարկենք»,-ասում է նա։

Ինչո՞ւ չդիմել կամավորների օգնությանը

«Ինչպես արդեն ասացի, հիմնադրամի առջև դրված մարտահրավերները փոխվեցին, կան հազարավոր զոհված, հաշմանդամ, անհետ կորած զինվորներ, կամավորներ։ Ես հստակ թիվը չեմ կարող ասել, բայց իմ գնահատմամբ, կլինի  շուրջ 7000-7500 դեպք, այսինքն հիմնադրամը կունենա շուրջ 30 հազար շահառու, յուրաքանչյուր դեպք իր հետ ունենում է մինջինում երեք շահառու՝ հայր, մայր, կին, երեխա»,-ասում է հիմնադրամի տնօրենը։

Նման թվով շահառուների սպասարկելու համար, Ավետիքյանի խոսքով, անհրաժեշտ է հետևողական ու ամենօրյա աշխատանք։ Բացի այդ հիմնադրամն այսօր կանգնած է դրամահավաքային մարտահրավերի առաջ։ Պատերազմից հետո հիմնադրամի կամավորները կարողացել են ապահովել 8 մլրդ դրամի նվիրաբերություն։

«Սա արել ենք մեր ջանքերով, մեր կամավորների ջանքերով։ Բայց սա պետք է լինի շարունակական։ Պետք է անընդհատ աշխատել Արևելյան, Արևմտյան ափերի հետ, Եվրոպայի, Ռուսաստանի հետ։ Դա ենթադրում է  նաև հաշվետվողականություն, հատուցումների վերաբերյալ հաշվետվությունների կազմում, ինֆորմացիայի փոխանցում։ Երբ խոսքը վերաբերում է հազարավոր շահառուներին, միլիոնավոր դոլարների հավաքագրմանը, ապա կամավորը լավագույն լուծումը չէ։ Կամավորը ենթադրենք, ասում է, ես վաղվանից չեմ կարող գալ, արդյունքում կապը նվիրատուների հետ կտրվում է»,-նշում է նա։

Բացի այդ, հիմնադրամն իր աշխատակազմի առաջ պետք է դնի թիրախային ցուցանիշներ ու պահանջի դրանց իրականացում, օրինակ նվիրաբերությունների ապահովում։

«Այս մարտահրավերների պարագայում կամավորներով աշխատելը ոչ միայն հնարավոր չէ, այլև ճիշտ չէ։ Մենք ուզում ենք ունենալ վարձատրվող մարդիկ, որոնց հետ կնքված են աշխատանքային պայմանագրեր, ունեն պարտականություններ, պատասխանատվություն ու հաշվետու են»,-ասում է Ավետիքյանը։

Ստեղծված իրավիճակում ինչո՞վ է պայմանավորված Հիմնադրամի նոր խորհուրդի ձևավորումը

Պարզվում է, նոր խորհուրդի ձևավորումն էլ նոր մարտահրավերների առաջացմամբ է պայմանավորված։

«Առիթն օգտագործելով շնորհակալություն եմ հայտնում խորհրդի  նախկին անդամներին, որոնք հիմնադրամին օգնել են իրենց առաջարկություններով, բարի խորհուրդներով, խորհուրդի նիտերին մասնակցելով։ Հիմա հարկավոր են ֆինանսական ակտիվների կառավարման գիտելիքներ ու հմտություններ ունեցող մարդիկ։ Իհարկե, չեմ նսեմացնում նախկին անդամների գիտելիքները»,-նշում է հիմնադրամի տնօրենը։

Ավետիքյանի խոսքով, երբ իրեն հարցնում են իր պլան Բ-ի մասին, անկեղծ խոստովանում է՝ չունի, կա միայն պլան Ա։

«Չի կարող այնպես լինել, որ մենք որևէ զոհվածի, հաշմանդամի կամ անհետ կորածի ընտանիքի չհատուցենք։ Այդ պատճառով պլան Բ-ն պետք է մերժենք, իսկ պլան Ա-ն իրականացնելու համար պետք է ձեռնամուխ լինենք դրամահավաքային միջոցառումների։ Ես կարող եմ ասել, Սփյուռքից շատ են լինելու խորհրդի կազմում, որովհետև երբ պատերազմի ընթացքում, դրանից հետո և հիմա զում-քոլեր եմ ունենում, ինձ ասում են՝ Սփյուռքից փող եք ուզում, բայց խորհրդի կազմում Սփյուռքից մարդ չեք ներառում։ Սա համազգային խնդիր է, ուստի Սփյուռքը պետք է ներգրավված լինի համազագային մարտահրավերի լուծման գործում»,-ասում է տնօրենը։

Այսպես, խորհրդի 7 անդամներից 5-ին անցումային ժամանակահատվածով կնշանակի ԿԲ-ն, 2 անդամին կընտրեն արդեն նշանակված 5 անդամները։ Այդ 7 անդամները հետագայում թափուր տեղի համար կընտրեն իրենց գործընկերոջը։

«Մենք առաջին օրից խոսք են տվել, լինել թափանցիկ ու հավետվողական։ Հիմա հենց ԿԲ-ն տրամադրի  2021թ. ծախսերի վերաբերյալ տվյալներ, մենք դրանք հրապարակելու ենք։ Վարչական ծախսերը կազմելու են ակտիվների մինչև 2 տոկոսը»,-հավատացնում է նա։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից բյուջե գումարների փոխանցումը բացասաբար է ազդել հիմնադրամի նվիրատվությունների վրա

Վարուժան Ավետիքյանին հիշեցրեցինք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ևս խոստացել էր հաշվետու լինել, մինչդեռ գումարները փոխանցեց պետբյուջե ու մինչ այսօր հստակ չէ, թե ինչի վրա ծախսվեցին այդ գումարները։

Պարզվում է  «Հայաստան» հիմնադրամի այդ որոշումը բացասավար է անդրադարձել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նվիրատվությունների վրա. եղել են մարդիկ, ովքեր նեղացել են ու հայտարարել, անձամբ տեղ կհասցնեն օգնությունը տուժածների ընտանիքներին։

«Դոնորներ եղան, որ ասացին, մենք ոչ ոքի էլ գումար չենք տա։ Ես ամեն օր 5-6 զում զանգ եմ ունեցել տարբեր համայնքների հետ, նրանք ասում են՝ ոչ ոքի չենք վստահում, էլ փող չենք տալու։ Սակայն մարդկանց հետ խոսելու, բացատրելու արդյունքում, կարողացել ենք նվիրատվություններ ստանալ։ Եղել է նաև հակառակը, օրինակ, OneArmenia-ն որոշել էր նվիրատվություն կատարել «Հայաստան» հիմնադրամին, հետո մտափոխվեց, մեր հիմնադրամին կատարեց նվիրատվությունը։ Եվս մեկ հիմնադրամ այդ կերպ վարվեց։ Բայց ոմանք էլ նեղացան ու ընդհանրապես գնացին»,-ազդեցությունը ներկայացնում է  նա։

Հիմնադրամը գումարների պակաս ունի

«Ես չեմ թաքցնում, գումարների պակաս կա, բայց ինչպես ասացի, չունենք պլան Բ, գումարը պետք է ճարվի։ Եթե այս գումարները չկարողանանք հավաքագրել, կառավարությունը պետք  է տա՝  պարտքով լինի կամ անհատույց»,-ասում է Ավետիքյանը։

Նա ընդգծում է, հիմնադրամի կողմից զոհվածների, անհետ կորածների, հաշմանդամություն ձեռք բերած ընտանիքներին փոխհատուցելու խնդրից որևէ իշխանություն չի կարող խուսափել։

«Դա կլինի Փաշինյանը, թե ուրիշ մեկը, չեն կարող խուսափել։ Ով ուզում է լինի, խուսափումը կլինի իր քաղաքական գերեզմանը։ Իսկ մինչ բյուջեի օգնությանը դիմելը, պետք է սպառենք գումար հայթահթելու բոլոր հնարավորությունները»,-ընդգծում է նա՝ ավելացնելով, որ բացի պարտադիր փոխհատուցումներից, նվիրատվություններից, հիմնադրամը նաև տարբեր ծրագրեր է իրականացնում դրամահավաքներ կազմակերպելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}