«Որտե՞ղ եմ ասել, որ Շուշին ադրբեջանական է». Նիկոլ Փաշինյան
Բանակի օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանն ու իշխանական վերնախավն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն։ Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Շուշին ադրբեջանական է։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց. «Դո՞ւք եք հարց տալիս, որ ես հայտարարել եմ՝ Շուշին ադրբեջանական է։ Դո՞ւք էիք հարց տալիս, թե ես նման բան եմ ասել։ Ո՞վ էր հարցը տալիս»։
Երբ լրագրողներից մեկն ասաց, որ ինքն էլ է այդ հարցը տվել, Նիկոլ Փաշինյանը կրկին հարց հնչերեց, թե որտե՞ղ է ինքը նման բան ասել։
Լրագրողներն էլ ի պատասխան նշեցին՝ ԱԺ-ում։
«Հիմա թղթի վրա գրեք մեջբերումը, բանավոր պետք չի այդ հարցը։ Անձամբ դուք թղթի վրա գրված կբերեք այդ հատվածը, որ ես հայտարարել եմ, և ես ուղիղ եթերում կպատասխանեմ այդ հարցին»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու լրագրողներից հեռացավ։
Ապա ավելի հեռից հայտարարեց. «Այլ հարցերի չեմ պատասխանի, պայման եմ դրել, այդ պայմանը կատարեք, և ես ուղիղ եթերում այդ հարցին կպատասխանեմ։ Այլ հարց չկա»։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ԱԺ-ում ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն, դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։
Հարակից հրապարակումներ`
- Շուշին «Գորշ գայլերի» կենտրո՞ն․ Բահչելին հայտարարում է դպրոցի կառուցման մասին
- Շուշիի քաղաքապետ. Ով է հրաման տվել, որ Քարին Տակից զորքը դուրս գա
- Ինչո՞ւ է «Իսկանդերը» Շուշիի վրա կրակել, ինչո՞ւ դրանով հարված չի հասցվել ադրբեջանական թիրախներին. Հակոբյան
- Շուշին հանձնվեց այնպես, ինչպես Կարսը..., այսօր բոլորս անտուն մնացինք. Արփեն Մովսեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան