Որ մթերքները կարող են հիշողության կորուստ առաջացնել
Բժիշկ և հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշևան ներկայացրել է այն մթերքները, որոնք կարող են հիշողության կորուստ առաջացնել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ նրա, այդ մթերքների ցանկում են են խոզի միսը, սերուցքը և կարագը. դրանք պարունակում են մեծ քանակությամբ խոլեստերին:
Բժիշկը նշել է, որ պղինձ պարունակող սնունդը՝ լյարդ, երիկամներ և սիրտ, ինչպես նաև հնդկական ընկույզը ևս կարող են վատ անդրադառնալ հիշողության վրա։
Նա խորհուրդ է տվել ուտել D և E վիտամիններով հարուստ սնունդ `հիշողությունը պահպանելու համար։ Նշված վիտամիններով հարուստ են ցորենի սերմը և արևածաղկի ձեթը և հյուսիսային ծովերի ձկները: