Բերնի Սանդերսը երդմնակալության իր լուսանկարով վաստակել է գրեթե 2 միլիոն դոլար
ԱՄՆ Վերմոնտից սենատոր Բերնի Սանդերսը կարողացավ 1,8 միլիոն դոլար աշխատել՝ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության իր լուսանկարով հուշանվերների վաճառքից: Այդ մասին հայտնել է Associated Press-ը:
Վերամշակված բրդից պատրաստված թաթմաններով ամբիոնում միայնակ նստած Սանդերսի նկարը իսկական մեմ է դարձել ինտերնետում:
Ստացված հասույթը Սանդերսը կտրամադրի իր հայրենի նահանգի բարեգործություններին:
«Ես և Ջեյնը (Սանդերսի կինը) զարմացած էինք այն ստեղծագործականությունից, որը մարդիկ ցուցաբերել են վերջին շաբաթվա ընթացքում: Մենք ուրախ ենք, որ այս համբավը կարող ենք օգտագործել Վերմոնտի բնակիչներին օգնելու համար։ Բայց այդ միջոցները չեն կարող փոխարինել Կոնգրեսի գործողություններին: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի Վերմոնտում և ամբողջ երկրում աշխատող մարդիկ ստանան իրենց անհրաժեշտ օգնությունը», - ասվում է Բերնի Սանդերսի հայտարարության մեջ:
Սենատորի համար թաթմանները գործել էր Վերմոնտի տարրական դպրոցի ուսուցիչ Ջեն Էլիսը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Կապիտոլիումում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը:
Here are some of my favourite #BernieSanders Inauguration Memes #berniesmittens #BernieSandersMittens #Bernie pic.twitter.com/oibr5mi3Qb
— James Hutchcraft (@JLFHutchcraft) January 20, 2021