Օգնել ապրել, բայց ոչ՝ ավելի լավ ապրել
Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ դեմ են հանդես գալիս միգրանտներին քվոտայի հիմքով ԵՄ երկրներում տեղաբաշխելու առաջարկին: Հաղորդում է «Deutsche Welle»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` քվոտավորված տեղաբաշխման տարբերակի նկատմամբ բացասական դիրքորոշում են հայտնել հատկապես Լատվիայի, Լիտվայի և Սլովակիայի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները: Վերջիններս համոզվածություն են հայտնել, որ քվոտավորված բաժանումը չի լուծելու միգրացիոն հոսքերի ավելացման խնդիրը:
Աղբյուրի փոխանցմամբ` Սլովակիայի արտոգործնախարար Միրոսլավ Լայչակի խոսքով` իրենց փորձը ցույց է տալիս, որ այդ մարդիկ ցանկություն չունեն մնալու Սլովակիայում, փոխարենը անում են ամեն ինչ, հայտնվելու Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում:
Իր հերթին Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը նշել է, որ իրենք պատրաստ են օգնելու այն մարդկանց, ովքեր փախչում են պատերազմից` իրենց կյանքը փրկելու համար, սակայն չեն կարող օգնել այն մարդկանց, ովքեր ուզում են ավելի բարելավել իրենց կենսապայմանները: Համանման կարծիք է հայտնել նաև Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը`շեշտելով, որ քվոտավորված բաժանման դեպքում պետք է հաշվի առնվեն եվրոպական այս կամ այն երկրի հնարավորությունները:
Այս օրերին դեպի ԵՄ ընթացող աննախադեպ միգրացիոն հոսքերը կասեցնելու և շենգենյան սահմանների անվտանգությունը ապահովելու խիստ կոչերով է հանդես գալիս հատկապես Հունգարիան: Վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան հավատարիմ է մնում ԵՄ արտաքին սահմանները պաշտպանելու Շենգենյան համաձայնագրին և շարունակելու է պայքարել սահմանները հատող ապօրինի միգրացիոն հոսքերը կասեցնելու ուղղությամբ:
Փորձագիտական տարբեր գնահատականների համաձայն` վերջին շրջանում ԵՄ-ում նկատվող միգրացիոն հոսքերը ամենախոշորն են Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են