Ռուսաստանը սատարում է ՄԱԿ-ի համագործակցությունը Երևանի և Բաքվի հետ․ Զախարովա
ՄԱԿ-ի ղեկավարությունը կապի մեջ է գտնվում հայկական և ադրբեջանական կողմերի հետ և շարունակում է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելության ուղարկման հարցերը։ Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք օգտակար ենք համարում միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավվումը։ Ներկայումս ԿԽՄԿ-ն ակտիվորեն աշխատում է Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններին, ապա ՄԱԿ-ի ղեկավարությունը կապի մեջ է ադրբեջանական և հայկական կողմերի հետ և շարունակում է պայմանավորվել Լեռնային Ղարաբաղ գնահատման համալիր առաքելության ուղարկման հարցերի շուրջ», - նշել է նա:
Զախարովան նաև ընդգծել է, որ Ռուսաստանը սատարում է ՄԱԿ-ի համագործակցությունը Երևանի և Բաքվի հետ՝ մարդասիրական օգնությանն առնչվող բոլոր հարցերում:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան