«Դավաճանից ազատում». քաղաքացիները շրջափակել են գլխավոր դատախազության շենքը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները քայլերթով գնացին գլխավոր դատախազություն։ Նրանք նպատակ ունեն հանդիպելու գլխավոր դատախազին և հետաքրքրվել՝ ինչու մինչև հիմա Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել։
Նրանց խոսքով, «ազգադավ» իշխանությունները պետք է օր առաջ հեռանան, պետք է օր առաջ կանխել «դավադիր» գործողությունների շղթան։
«Այս պահին իշխանությունները ծառայում են «Հայաստանն առանց հայերի» ծրագրին»,- ասում են քաղաքացիները։
Իրենց պահանջը ներկայացնելիս քաղաքացիները պարբերաբար վանկարկում են. «Նիկոլ, դավաճան», «Դավաճանից ազատում»։
Մինչ քաղաքացիներն իրենց պահանջն են հնչեցնում, ոստիկանները երեք շարքով շղթա կազմած պաշտպանում են դատախազության շենքը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան