Հայաստանում առաջին անգամ կինը ստացել է մասնավոր օդաչուի արտոնագիր
Հայաստանում առաջին կինը ստացել է մասնավոր օդաչուի արտոնագիր, նրա անունը Դիանա է։ Այս մասին թվիթերում գրել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։
«Որպես Հայաստանում քաղաքացիական ավիացիայի կառավարման առաջին կին գլխավոր տնօրեն՝ մեծ պատիվ է տեսնել ավելի շատ կանանց ներգրավվածություն: Եվ գուշակեք՝ նա հղի է»,-գրել է Ռևազյանը՝ գրառումը հավելելով «ոգեշնչում», «կին օդաչու» հեշթեգերով։
Meet @Diana35306528 the first female Private Pilot License (PPL) holder in #Armenia. As the first female Director General of Civil Aviation Authority in Armenia it’s a BIG honour to see more female involvement. And guess what! She is pregnant :). #inspiration #femalepilot pic.twitter.com/noKwRnkp4a
— Tatevik Revazian (@DGArmenia) January 28, 2021