ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարը կոչ է արել միավորվել արտաքին աննախադեպ ճնշման դեմ
ԱՊՀ երկրները պետք է համախմբվեն դրսից աճող աննախադեպ քաղաքական և տնտեսական ճնշման դեմ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
«Ռուսաստանի Դաշնությունում հունվարի 23-ին տեղի ունեցած վերջին գործողությունները խոսում են մեր երկրների վրա ծրագրված, համաձայնեցված ճնշման մասին, որպեսզի ապակայունացնեն իրավիճակը: Ոչ միայն տնտեսական վնաս պատճառեն, որի համար էլ պատժամիջոցներ են սահմանվել, այլև, այսպես ասած, ապակայունացնեն քաղաքական իրավիճակը :Մենք ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք դա»,- ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարը:
Ըստ նրա, ԱՊՀ ներկայիս նախագահի՝ Բելառուսի վրա հատուկ պատասխանատվություն է դրված ջանքերը միավորելու դրսից աննախադեպ ճնշմանը դիմակայելու համար: Լեբեդևն այդ առումով կարևորել է ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցության հետագա ամրապնդնդումը:
«Սա հատկապես կարևոր է այս տարի՝ հաշվի առնելով պատժամիջոցների քաղաքականությունը, որին ենթարկվում են Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանը և Համագործակցության այլ երկրներ»,-ասել է քարտուղարը:
«Մեր արտասահմանյան գործընկերների կարծիքով միայն մեկ անզգույշ խոսք հնչելուց հետո, անմիջապես սկսում է աղաղակ, ճնշում մեր երկրների վրա: Այս պատժամիջոցները ստիպում են միավորել մեր ուժերը՝ միասին դիմագրավելու համար այս աննախադեպ ճնշմանը, որին ենթարկվում են մեր պետությունները»,- հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում