Նախատեսված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ․ Զախարովա
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ նախատեսված է, սակայն
այցելության մանրամասները դեռ համաձայնեցվում են։ Այս մասին այսօր տեղի ունեցած
ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իսկապես, ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների այցելություն նախատեսվում է Լեռնային Ղարաբաղ, համանախագահների ծրագրերում կա։ Այդ այցի ամսաթիվը դեռևս որոշված չէ։ Մանրամասները հիմա համաձայնեցվում են բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- ասել է Զախարովան։
Հարակից հրապարակումներ`
- Ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են․ Զախարովա
- Ռուսաստանը սատարում է ՄԱԿ-ի համագործակցությունը Երևանի և Բաքվի հետ․ Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում