Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ 51 հազար 408 հայրենազրկված արցախցի տեղափոխվել է Ստեփանակերտ
Ռուսական խաղաղապահ զորակազմը Արցախում շարունակում է առաջադրանքներ կատարել: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տարածած տեղեկատվական ամփոփաթերթի մեջ:
Դիտարկման քսանյոթ կետերում ռուս խաղաղապահները իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանության շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում:
Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուս խաղաղապահները ապահովում են հայրենազրկված արցախցիների անվտանգ վերադարձը Արցախ և աջակցում են քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերում բնակչությանը:
Ընդհանուր առմամբ 2020 թվականի նոյեմբերի 14-ից հետո Արցախ է վերադարձվել 51 հազար 408 արցախցի, ում տները, ունեցվածքը անցել են Ադրբեջանին՝ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի պատճառով:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի թիմերը շարունակում են իրենց աշխատանքը Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ: Օրվա ընթացքում մաքրվել է 36 հա տարածք, 3 կմ ճանապարհ, 15 բնակելի շենք: Հայտնաբերվել և ոչննչացվել է 17 պայթուցիկ առակա: Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից հետո չպայթած զինամթերքից մաքրվել է 747,3 հա տարածք, 233,8 կմ ճանապարհ, 916 բնակելի շենք, ներառյալ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 854 պայթուցիկ առարկա:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է իրականացվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: