ՆԱՏՕ-ն սպասում է Բայդենի արձագանքին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը`Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների պատճառով պաշտպանության ծախսերը մեծացնելու անհրաժեշտության մասին, փորձ է հասկանալու, թե ինչ է մտածում այդ մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասի գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով ռազմակա փորձագետ Ալեքսանդր Պերենդժիևի խոսքին։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ստյուարդ Փիչը հայտարարել էր, որ Ստոլտենբերգը դաշնակիցներին հորդորում է ավելացնել պաշտպանական ծախսերը, ինչպես նաև ներդնել ժամանակակից ենթակառուցվածքներ: Ըստ Դաշինքի, դա պետք է արվի , որ ՆԱՏՕ-ի զինվորականները պատրաստ լինեն պատասխանել Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին, ահաբեկչությանը և Չինաստանի վերելքի ռիսկերին:
«Ստոլտենբերգի հայտարարությունը տեղեկատվական հետախուզության պես մի բան է, ես կասեի»,- ասել է Պերենցիևը: