ՌԴ բնակչությունը 15 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է ավելի քան 0,5 միլիոնով
2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում բնակչությունը կազմում էր 146 միլիոն 748 հազար 643 մարդ։ Այս մասին նշված է պետական վիճակագրության՝ տարեսկզբի երկրի բնակչության նախնական գնահատման վերաբերյալ հրապարակման մեջ:
2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչությունը եղել է 146 միլիոն 780,7 հազար մարդ, 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ` 146 միլիոն 880,4 հազար մարդ, 2017 թ-ի հունվարի 1-ի դրությամբ՝ 146 միլիոն 804.4 հազար մարդ:
Այսպիսով, «Ռոսստատի» տվյալներից ակներև է դառնում, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակչությունը 2020 թվականին նվազել է 510,5 հազար մարդով: Վերջին անգամ նման զգալի անկում է գրանցվել 2005-ին, երբ 2006-ի սկզբին բնակչությունը 143,8 միլիոնից իջավ 143,2 միլիոնի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները