Լարված իրավիճակ. քաղաքացիները փորձում են մտնել Կառավարության շենք
Կառավարության դիմաց լարված իրավիճակ է։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները պահանջում են, որ վերջինս գլխավոր դատախազի հետ մոտենա իրենց։
Նրանցից ոմանք առաջարկեցին մտնել Կառավարության շենք, և սկսեցին շարժվել դեպի մուտքի դռներ։ Ոստիկանները, որոնք մինչ այդ մի քանի շարքով պահում էին Կառավարության շենքը, սկսեցին քաղաքացիներին հեռացնել շենքի մուտքից։
«Մի բրդեք, մի արեք, մարդ չե՞ք, հայ չե՞ք»,- նեղսրտած ասում էին քաղաքացիները։
Ոստիկաններն էլ, ի պատասխան ասում էին. «Հետ գնացեք, ժողովուրդ ջան, խնդրում ենք, հետ գնացեք, մի փոքր հետ»։
Եվ քանի որ քաղաքացիները շարունակեցին իրենց քայլերը դեպի Կառավարության շենք, ոստիկանները նրանցից ոմանց բերման ենթարկեցին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքացիները գլխավոր դատախազության մոտ էին, և պահանջում էին, որ գլխավոր դատախազը հանդիպի իրենց և բացատրի, թե ինչու մինչ օրս Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել։
Հարակից հրապարակումներ`
- Արքայական կյանքը պղծել է Նիկոլի հոգին. Իսրայել Հակոբկոխյան
- «Դավաճանից ազատում». քաղաքացիները շրջափակել են գլխավոր դատախազության շենքը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան