Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Ամեն ինչ կտայի, որ ձեր սեղանը ես գցեի
Արցախյան վերջին պատերազմում անմահացած հերոսների ծնողները հավատում են՝ երկրային կյանքում ծառայակից ընկերներով հիմա բանակի տոնն են նշում։
Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բոլորի համար հետմահու հարազատ դարձած որդու լուսանկարներն ու գրել.
«ՏՈՆԴ շնորհավոր ՀԵՐՈՍՍ։ Իմ Պարծաաանք, Լույս, Կարոտ, Հույս։ Գիտեմ՝ հիմա ՀԶՈՐՆԵՐՈՎ մի լավ տեղ հավաքվել եք, նշում եք։
Ամեն ինչ կտայի, որ ձեր սեղանը ես գցեի, ձեզ հետ հիմա զրուցեի, իմանայի մեզ հուզող հարցերի պատասխանները... Միշտ մնալու ես մեր մտքում, մեր հոգում ու սրտում ՀԵՐՈՍՍ»։
Մխիթար Գալեյանի մայրը՝ տիկին Աստղիկը հշել է, անցած տարի այս օրն Արցախում էին՝ զինծառայող որդուն շնարհավորելու համար։
«Անցած տարի,այս օրը,այս ժամին ես քեզ ամուր գրկել էի, կարոտս հագեցրել։ Բայց անվերջ նայում էի քո ծովի պես կանաչ, ջինջ աչքերին։ Աստված իմ ես անգամ չէի էլ զգում, որ աչքերդ միշտ թախծոտ էին։ Հիշում եմ՝ հենց դուրս եկար, ասեցի, բարև սերժանտ Գալեյան, ասեցիր՝ լավ դե մամ սերժանտ եմ էլի, հո գեներալ չեմ,գեներալ ես ու մի բան էլ ավել։ Սերժանտի կոչում էր ստացել բանակի օրվա կապակցությամբ իմ ՀՐԵՇՏԱԿՍ»։
Անցած տարի այս օրը նա շնորհավորել էր որդուն. «Թանկս, միակս շնորհավոր տոնդ, ցանկանում եմ քեզ ու ծառայակից ընկերներիդ խաղաղ ծառայություն, սիրեք ու գնահատեք այն ինչ ունենք՝ ազատ ու անկախ Հայաստան ու Արցախ աշխարհ։ Հանուն այդ ազատության բազում քաջերի արյուն է թափվել։ Թող ձեր զենքը կրակի միայն տոների, զորավարժանքների ժամանակ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան