«Հայաստանն առանց հայերի» ծրագիրը ներկա իշխանությունը իրականացնում է փուլ առ փուլ, ամեն օր, ամեն ժամ. Արշակ Զաքարյան
«Սա կառավարության շենքն է, այն կառավարության, որը դավաճանել է պետությանը, ազգին և նոյեմբերի 9-ին մարդիկ մտան այս շենք, իսկ իշխանությունը, կարելի է ասել, որ գետնին ընկած էր և պետք էր, որ այն մարդիկ, որոնք մինչև այսօր կառավարելու պատրաստակամություն են հայտնում, գային և այդ իշխանությունն ուղղակի վերցնեին, որը տեղի չունեցավ»,- այսօր հանրահավաքում հայտարարեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ մեկ ամիս է կոչ են անում, որ ազգի մտավորականները, գեներալները գան և տեր կանգնեն երկրին, բայց ցավով նկատեց, որ ընդամենը մի բուռ են հավաքվել հրապարակում, որի մեղավորը կազմակերպիչներինն է:
«Խնդիր էր դրված միասին գալ և կանգնեցնել դավադիր պլանը, որն ունի կարճ վերնագիր՝ «Հայաստանն առանց հայերի» ծրագիր, որը ներկա իշխանությունը իրականացնում է փուլ առ փուլ, քայլ առ քայլ, ամեն օր, ամեն ժամ»,- նկատեց Արշակ Զաքարյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ իշխանությունների կատարած հայտարարությունների տակից տասնյակ տարիներով չեն կարողանալու դուրս գալ և կոչ արեց ոչ մի ամբիոնից չկրկնել այդ հայտարարությունները մեր պետության, քաղաքների և սահմանների մասին:
Կինոռեժիսորը հավաքի մասնակիցներին առաջարկեց շարժվել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, դատախազին փոխանցել մեղադրանքի հիմքերը և պահանջել ձերբակալել երկրի գլխավոր մեղավոր Նիկոլ Փաշինյանին:
Նա հայտարարեց, որ կոչ չի անում գնալ կառավարության շենք, քանի որ Նիկոլ Փաշինյանն այնտեղ չէ և լինելու դեպքում էլ արագ կպատսպարվեր բունկերում:
Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Զաքարյանը հիշեցրեց, որ նա ժամանակին ասել էր՝ պատրաստ է ժողովրդի պահանջով վայր դնել իր լիազորությունները, բայց երեք տարվա ընթացքում երբեք չի համարձակվել գալ և կանգնել այն ժողովրդի առաջ, որն այն պահանջում է՝ անկախ նրանց քանակից:
«Դու մեզ որակել ես, որ ժողովուրդ չենք, այլ ինչ-որ կուսակցության հավաք է, ինչ-որ խմբակ»,- Փաշինյանին դիմեց Զաքարյանը , բայց և անմիջապես նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվել է ՀՀ բնակչության 34 տոկոսի կողմից և այսօր վերջիններիս կեսը նույնպես հաստատ պահանջում են նրա հեռացումը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը, ոչ թե հաչող շուն էր, այլ, պարզվեց, որ շնագայլ է. հանրահավաքին մասնակից քաղաքացի
- Ես կողմնակից չեմ որևէ ապստամբության, բայց պետք է լինեն որոշ գործողություններ. Թոխատյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին