«Ի պատիվ մեր ռազմական բժիշկների՝ ունենք շարք վերադարձած բազմաթիվ զինվորներ»
«Այսօր առաջին հերթին մեր կոլեգաների, մեր կուրստաների, ուսանողների տոնն է, ովքեր իրենց ամենաթանկ բանը՝ կյանքը նվիրեցին մեր հայրենիքի պաշտպանությանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, դոցենտ, բ/ծ գնդապետ Վարդան Ծատուրյանը:
Նա նշեց, որ պետք է զոհված տղաների շիրիմներին հարգանքի տուրք մատուցել, իսկ համալսարանում կազմակերպված այսօրվա միջոցառումներով ցույց են տալիս, որ նրանք ներկա են Բժշկական համալսարանում:
Վարդան Ծատուրյանն ասաց, որ պատերազմի ընթացքում զորամասային բուժծառայությունը կադրային խնդիրներ չի ունեցել, լիովին պատրաստ էին պատերազմին հենց բժիշկների ներկայությամբ, իսկ կորիզը կազմում էր ռազմաբժշկական ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտները:
«Ի պատիվ մեր ռազմական բժիշկների՝ ունենք շարք վերադարձած բազմաթիվ զինվորներ»,- ասաց ֆակուլտետի պետը:
Նա հայտնեց, որ անհետ կորած 3 ռազմական բժիշկ կա:
Համալսարանից հայտնել են, որ պատերազմի հետևանքով զոհվել են շուրջ 3 տասնյակ ապագա բժիշկներ, զինվորական երդում տված ռազմական բժիշկներ, դեղագետներ:
Հիշեցնենք, որ այսօր Բժշկական համալսարանում բացվել է Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշատախտակ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին