Էնթոնի Բլինքենի հետ Ամերիկան մեծ հույսեր է կապում արտաքին քաղաքականության բնագավառում
ԱՄՆ-ի Սենատի կողմից հաստատում ստանալուց հետո, Էնթոնի Բլինքենը դառնում է երկրի 71-րդ պետքարտուղարը: Դեմոկրատները նրան համարում են Թրամփի արտաքին քաղաքականությունից նոր վարչակազմի քաղաքականությունը շեղելու գործոն: Ինչպես Սենատի մեծամասնության ղեկավար Չաք Շումերն է ասում. «Բլինքենը հենց այն մարդն է, որը պիտի վերակառուցի ու վերահաստատի Ամերիկայի ազգային անվտանգության պահանջները միջազգային ասպարեզում ու վերահաստատի Ամերիկայի հզորության առաջնային գործիքը, այն է` դիվանագիտությունը»: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Բլինքենն ունի դիվանագիտական աշխատանքի երկար տարիների փորձ ինչպես Կոնգրեսում, այնպես էլ Օբամայի վարչակազմի տարիներին, որպես փոխպետքարտուղար:
Մի շարք հանրապետականներ, որոնց շարքում է սենատոր Ռենդ Փոլը, ասում են, թե Բլինքենի նշանակումը պարզապես կպահպանի դեմոկրատների վարած քաղաքականությունը, որը պաշտպանել է Մերձավոր Արեւելքում քսան տարի շարունակված ռազմական ներխուժումը:
Այլ հանրապետականներ, որոնք պաշտպանել են նրա նշանակումը, այնուամենայնիվ բողոքում են, որ Բլինքենը ԱՄՆ-ը նորից կդարձնի Իրանի միջուկային միջազգային պայմանագրի անդամ:
«Իսկ այդ պայմանագիրը լիակատար ձախողված պայմանագիր էր»,- ասում է սենատոր Ջիմ Ռիշը:
Ինչ վերաբերում է Չինաստանի հետ հարաբերություններին, Բլինքենն անցած լսումների ժամանակ հայտարարել է, որ Չինաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ը պիտի հանդես գա ոչ թե թուլության, այլ ուժի դիրքերից:
Բլինքենի նկատմամբ համակրանքը ի վերջո գերակշռում է: Ինչպես դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսն է ասում. «Նա խելամիտ, կամեցող ու կարող գործիչ է, որն ունակ է առերեսվել մեր երկրի առջև կանգնած մարտահրավերներին, ինչը ցույց է տվել իր գործունեության նախորդ տարիների ընթացքում»:
Բլինքենը անցած մեկ շաբաթվա ընթացքում Բայդենի կառավարության չորրորդ նշանակումն էր, որը հաստատվեց անցած մեկ շաբաթվա ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Էնթոնի Բլինքենը ԱՄՆ-ի նոր պետքարտուղարն է
- ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Բլինկենն աջակցություն է հայտնել Հայաստանին ու Արցախին
- ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Բլինկեն. Թուրքիան չի գործում դաշնակցի պես
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա