Արքայական կյանքը պղծել է Նիկոլի հոգին. Իսրայել Հակոբկոխյան
«Ես սպասում եմ վճռական գործողությունների, թե չէ այսպես հավաքվել, ժողով անելով երևի ոչինչ չստացվի»,- այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում ասաց աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը։
Նրա խոսքով, արքայական կյանքը «պղծել է» Նիկոլ Փաշինյանի հոգին, և նա այդ արքայական կյանքը քաղաքացիների ասելով կամ նրանց ցանկությամբ չի թողնելու։
«Այժմյան կյանքը հենց դա է ասում, որ պետք է պայքարել, պետք է չսոսկալ անգամ սեփական մահից։ Մահվան գնով էլ պետք է փրկենք հողը հայկական»,- նշեց նա։
Ըստ Իսրայել Հակոբկոխյանի, խոսելու ժամանակը վերջացել է. «Նիկոլն այնքան խոսեց այս երեք տարվա մեջ, որ արդեն բոլորի ականջներն էլ թոռոմել են։ Հիմա պետք է գործել։ Եթե Նիկոլը չի ուզում, Աննան չի թողնում, պետք է գնալ ու Աննային բացատրել, որ եթե այսօր չէ, ապա վաղը գնալու են։ Թող այնպես չանեն, որ հետո իրենց արածների համար իրենց երեխաները պատասխան տան»։
Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանը բանակցող չէ, նա գրող է։
«Ինքը կարող է թերթերում սրա-նրա մասին հոդվածներ գրի, փող առնի։ Պետք է Աննային բացատրել, որ ամուսնուն վերցնի, գնա։ Պետք է Քոչարյանի պես մարդիկ գնան բանակցելու, որ կարողանան ազգը պահել»,- եզրափակեց խոսքը Իսրայել Հակոբկոխյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստանն առանց հայերի» ծրագիրը ներկա իշխանությունը իրականացնում է փուլ առ փուլ, ամեն օր, ամեն ժամ. Արշակ Զաքարյան
- «Դավաճանից ազատում». քաղաքացիները շրջափակել են գլխավոր դատախազության շենքը
- Ես կողմնակից չեմ որևէ ապստամբության, բայց պետք է լինեն որոշ գործողություններ. Թոխատյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին