Կարեն Վրթանեսյան. Իսկ Նիկոլի տանձին չէր...
Տեղեկատվության անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Դժվար հիշեք, որ 2020 թվականի օգոստոսի 31-ին Նիկոլը 5-օրյա արձակուրդ վերցրեց։ Արձակուրդին հաջորդող սեպտեմբերի 5–6-ն էլ շաբաթ-կիրակի էր, այդ երկու օրն էլ չեմ հիշում արդեն ուր մեկնեց ընտանիքով քեֆ անելու։
Այն ժամանակ մենք՝ սովորական մահկանացուներս դեռ չգիտեինք, որ ԳՇ պետն այդ արձակուրդից ամիսներ առաջ զգուշացրել է Նիկոլին գալիք պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին։
Զգուշացման մասին չգիտեինք, բայց պատերազմի շունչն արդեն շատ հստակ զգացվում էր։ Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունն էլ աչքներիս առաջ էր։
Իսկ Նիկոլի տանձին չէր...
Արձակուրդից ու ընտանիքի հետ անցկացրած ուիքենդից հետո Նիկոլը սկսեց պատրաստվել սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումներին։ Օրինակ՝ «Հայաստան 2050» 1,5 ժամանոց ելույթին։ Պրեզենտացիայի սլայդերն էին սարքում, նայում էր, ինչ-որ բաներ փոխել տալիս, 100րդական կարևորության հարցերով ժամերով քննարկումներ անցկացնում, մի խոսքով, սեպտեմբերի 7-ից 21-ն ինչով ասես չեն զբաղվել... Բացի ամենակարևորից։
Թե բա «Պարտությունն անխուսափելի էր»...»:
Դժվար հիշեք, որ 2020 թվականի օգոստոսի 31-ին Նիկոլը 5-օրյա արձակուրդ վերցրեց։ Արձակուրդին հաջորդող սեպտեմբերի 5–6-ն էլ...
Posted by Կարեն Վրթանեսյան on Wednesday, 27 January 2021
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան