ՄԻԵԴ նախագահ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքում ՄԻԵԴ-ը գերեվարվածների վերաբերյալ 210 դիմում է ստացել
Նախորդ տարվա սեպտեմբերի 29-ին ՄԻԵԴ-ն ընդունեց միջանկյալ միջոց՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, որը կոչ էր անում հակամարտության բոլոր երկրներին ՝ զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է վտանգել քաղաքացիների կյանքը՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, և նվաստացնող վերաբերմունքը՝ Հոդված 3-ով։ Այս մասին այսօր ասուլիսում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոն՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի արդյունքում ռազմագերիներն ու խաղաղ բնակիչներ են գտնվում Ադրբեջանում, որոնց մի մասը գերեվարվել է ռազմական գործողություններից հետո, և Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել նրանց՝ նշելով, որ ՄԻԵԴ-ը խնդրի վերաբերյալ միջանկյալ միջոցներ է ընդունել։
ՄԻԵԴ նախագահը կարևորեց նաև այն, որ նոյեմբերի 4-ին ՄԻԵԴ-ը նաև հայտարարություն արեց, ասելով, որ ընդհանուր միջոցները նաև վերաբերվում են գերեվարվածներին՝ երկու երկրներում։
«Դեկտեմբերի 16-ին դատարանը մերժեց վերացնել միջանկյալ միջոցը՝ թե՛ խաղաղ բնակիչների, թե՛ գերիների դեպքում (ներկայացված Ադրբեջանի կողմից․-խմբ․)։ Մենք ունենք բազում գործեր՝ ներկայացված երկու կառավարությունների, կամ իրավաբանների կողմից, որոնք ներկայացնում են բարեկամներին, ավելի քան 210 անհատների գործով, որոնք պահվում են, ենթադրաբար, Ադրբեջանի կառավարության կողմից, նաև Հայաստանի։ Այս գործերն այժմ հիմք են երեք միջպետական հայցերի, որոնք ներկայացվել են ՄԻԵԴ երկու երկրների կողմից, որոնցով այժմ զբաղվում է դատարանը»,-ասաց Ռոբերտ Սպանոն։
Panorama.am-ի մյուս հարցին, թե արդյոք միջանկյալ միջոցի չկատարումը կարող է հանգեցնել երկրին պատասխանատվության Նախարարների կոմիտեում, Ռոբերտ Սպանոն ասաց, որ այս հարցը գտնվում է բացառապես Նախարարների կոմիտեի իրավասության տակ։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ-ի ներկայացրած ևս մեկ դիմում՝ Ադրբեջանի նկատմամբ կիրառելով միջանկյալ միջոց
- ՄԻԵԴ-ը որոշել է հրատապ միջոց կիրառել ևս 23 հայ գերիների նկատմամբ
- Ադրբեջանի ջանքերը՝ չեղարկելու իր դեմ ՄԻԵԴ-ի կայացրած որոշումները, տապալվել են
- ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ դիմումները` կիրառելով հրատապ միջոց ևս 23 հայ գերիների նկատմամբ
- ՄԻԵԴ-ը 13 հայ գերիների ու ձերբակալվածների հարցով բավարարել է հայ փաստաբանների դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց