Կաշառակերություն չկա, բայց զինվորն առանց կոշիկի է բանակում, հասկանո՞ւմ եք դա. չարեքթարցի Աշոտ Սևյան
«Մենք 46 հոգով կարողացանք տարածքը չտալ, նրանց հրամանը չկատարել և մինչև այսօր դիրքերից չենք իջել և զարմանում եմ, որ այդ հրամանը տվողները դեռ այստեղ նստած են»,- հանրահավաքում հայտարարեց Չարեքթար գյուղի բնակիչ, ազատամարտիկ Աշոտ Սևյանը:
Նա հայտնեց, որ զինակից ընկերների հետ պահում են Դադիվանքից մինչև Չարեքթար և Գետավան ու չեն ենթարկվում գործող իշխանություններին, որովհետև այդ գյուղում իրենց օջախներն են:
Սևյանը հայտնեց, որ այսօր դիրքերը թողել եկել է Երևան՝ ասելու, որ օգնեն իրնեց: Նրա խոսքով՝ եթե իշխանությունները մնալու են, ապա այդպես հանգիստ կգնան ընտրությունների և վաղը Վարդենիսն ու Մարտունին էլ կտան ադրբեջանցուն:
«Ինչպես նայում եմ՝ մեր ժողովուրդը միայն մակարոնի, ուտելու մասին է մտածում: Ի՞նչ ենք մենք փոխանցում մեր երեխաներին՝ կորցրած տարածք, ավիրված բանակ: Կաշառակերություն չկա, բայց զինվորն առանց կոշիկի է բանակում, հասկանո՞ւմ եք դա»,- ընդգծեց Աշոտ Սևյանը:
Նա կոչ արեց համախմբվել և այս դասալիքներին հեռացնել. «Բանակի օր են անում՝ կառավարության 90 տոկոսը բանակից փախած է, հասկանում եք»:
Չարեքթարցին հայտարարեց, որ իր կուսակցությունն արդեն 30 տարի է ինչ ավտոմատն է, իր տունը թուրքից հեռու է 30 մետր և 7 տարեկան աղջիկը այսօր ամեն օր տեսնում է թշնամուն:
«Այս կառավարությունը որ մնաց, վաղը հարևանությամբ է թուրքը դրոշը խփելու, տան մուտքը չեք կարողանալու կիսել նրանց հետ: Պուտինի ստորագրությունով, Ալիևի, Նիկոլի թուղթը դեմ են տվել, ճղել շպրտել եմ, չեմ ընդունել»,- հայտարարեց ազատամարտիկը և կոչ արեց ոչ մեկից չվախենալ և պայքարել ներկայիս իշխանությունների դեմ:
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստանն առանց հայերի» ծրագիրը ներկա իշխանությունը իրականացնում է փուլ առ փուլ, ամեն օր, ամեն ժամ. Արշակ Զաքարյան
- Նիկոլ Փաշինյանը, ոչ թե հաչող շուն էր, այլ, պարզվեց, որ շնագայլ է. հանրահավաքին մասնակից քաղաքացի