Բոլորդ Նիկոլ եք դարձել՝ սթրինգ հագած Նիկոլ, դասալիք Նիկոլ. կին ցուցարար
Իշխանությունները հանրահավաքի մասնակիցներից կառավարության շենքը պաշտպանելու համար ներգրավել էր ոստիկանության պարեկային և հատուկ ջոկատային ստորաբաժանումների մեծ թվով ծառայողներ, որոնք ուժ կիրառեցին շենքին մոտեցող ցուցարարների հանդեպ:
Մինչ այդ հավաքի կազմակերպիչ Արշակ Զաքարյանը հանրահավաքին ներկա մտավորականներին խնդրեց իրենց ուղեկցել Կառավարության շենք, քանի որ նրանք խաղաղ ցույց են անում և բախումների նպատակ չեն հետապնդում:
Ոստիկանները ուժի գործադրմամբ ցուցարարներին հեռու տարան կառավարության շենքից, և բերման ենթարկեցին մի քանի ցուցարարի:
Նշենք նար, որ Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակի պատուհանի տակ ակցիա անող քաղաքացիները «թուրք» էին վանկարկում։
Հանրահավաքի մասնակիցների առաջին շարքում գտնվող կանանցից մեկը խնդրեց բարձրախոսը և դիմեց ոստիկաններին: Նա հայտարարեց, որ ոստիկանները Թուրքիայի կառավարության շենքն են պաշտպանում և հիշեցրեց, որ 2008 թվականին, երբ ցուցարաները ոստիկաններին ծեծում էին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իր սիրտը փառավորվել է, իսկ այս պատերազմի ժամանակ ոստիկանությանը տարել է Շուշի և կոտորել այնտեղի Մշակույթի տան շենքում:
Դիմելով փողոց դուրս չեկող քաղաքացիներին՝ կինը հայտարարեց. «Բոլորդ Նիկոլ եք դարձել՝ սթրինգ հագած Նիկոլ, դասալիք Նիկոլ, ու սպասում եք, թե մենք այստեղ երբ կհաղթենք»:
Ոստիկանության ներկայացուցիչը հավաքի մասնակիցներից պահանջեց դադարեցնել այն, քանի որ հավաքի խաղաղ, բնականոն ընթացքը խաթարվել է և բռնության կոչեր են հնչել:
Հավաքի կազմակերպիչները հայտնեցին, որ մասնակիցները քիչ էին, դրա համար էլ պարտվեցին ոստիկաններին, կոչ արեցին հետևել իրենց հայտարարությանը և վաղվա հանրահավաքին ավելի շատ մարդ ներկայանա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին