Նիկոլ Փաշինյանը, ոչ թե հաչող շուն էր, այլ, պարզվեց, որ շնագայլ է. հանրահավաքին մասնակից քաղաքացի
Հանրապետության հրապարակում հանրահավաք է ընթանում, որին մասնակցում են հասարակական գործիչներ, քաղաքացիներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մշակույթի ու արվեստի գործիչներ: Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:
Հանրահավաքի մասնակիցներից մեկը հայտարարեց՝ պատերազմը փաստում է, որ չէր կարելի Հայաստանում հեղափոխություն իրականացնել, քանի որ նման դեպքերում Թուրքիան միանգամից հարձակվում է: Իսկ Նիկոլ Փաշինյանը, ոչ թե հաչող շուն էր այլ, ըստ իր կարծիքի, հետագայում պարզվեց, որ շնագայլ է:
«Մեր ներկայությամբ մենք կհաստատենք, որ ի հեճուկս դավաճան իշխանավորների, մեր բանակը չի պարտվել, չի մահացել, կանգուն է և պատրաստ պաշտպանելու երկիրն ու ժողովրդին արտաքին և ներքին թշնամիներից: Սպասում ենք բոլոր գիտակից, արժանապատիվ քաղաքացիներին հայահավաքին` իրենց պատիվը վերականգնելու գործին մասնակից լինելու»,- հայտարարեց քաղաքացին:
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը հանրահավաքը սկսեց արցախյան երեք պատերազմներում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան