Գիտնականները 10 տարվա նմուշների մեջ հայտնաբերել են կորոնավիրուսի նման վիրուսներ
Կամբոջայում գիտնականները չղջիկներից վերցված երկու նմուշներում հայտնաբերել են SARS-CoV-2– ի հետ 92,6%-ով նույն նուկլեոտիդային ինքնությունն ունեցող կորոնավիրուսներ։
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով «bioRxiv»-ում հրապարակված ուսումնասիրության նախնական տվյալներին:
Նշվում է, որ նմուշները, որոնք ուսումնասիրվել են, վերցվել են 2010 թվականին։
Ըստ նախնական վարկածի, չղջիկները համարվում են SARS-ի հետ կապված կորոնավիրուսների հիմնական աղբյուրը: Չինաստանի մի քանի նահանգներում այս չղջիկներից վերցված նմուշներում հայտնաբերվել են կորոնավիրուսի տասնյակ տեսակներ: Մինչ օրս SARS-CoV-2- ին ամենամոտ վիրուսները հայտնաբերվել են Չինաստանի հարավ-արևելքի Յուննան նահանգից վերցված չղջիկների նմուշներում:
COVID-19- ի ի հայտ գալուց ի վեր, գիտնականները փորձարկել են 430 արխիվացված նմուշ՝ վերցված չղջիկների վեց և գիշատիչների երկու ընտանիքից:
Հարակից հրապարակումներ`
- Չինացի բժիշկները սկսել են ՊՇՌ թեստ անել նաև հետանցքից
- Կորոնավիրուսը կարող է տեսողության կորուստ առաջացնել
- Կորոնավիրուսը ախտահարում է նաև երիկամները, առաջացնում է անպտղություն. բժիշկ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա