Ադրբեջանում կա 140 գերեվարված հայ. «Էխո Մոսկվի»
«Հայաստանն ու Ադրբեջանը վիճել են 140 գերիներին վերադարձնելու Երևանի պահանջի շուրջ։ Նրանց անունները դեռ կան հայկական փոխանակման ցուցակում»,- այս մասին գրում է «Էխո Մոսկվի»-ն՝ հղում անելով РБК-ի ռուսական դիվանագիտական աղբյուրին:
Նշվում է, որ, սրանով հանդերձ, Ադրբեջանն արդեն վերադարձրել է իր բոլոր ռազմագերիներին:
«Բաքուն պնդում է, որ պահվող անձանց հնարավոր չէ փոխանակել: Նրանց մի մասը գերեվարվել է ռազմական գործողությունների ավարտից հետո, իսկ ոմանց էլ Բաքուն մեղադրում է վարձկանության, ահաբեկչության և ռազմական հանցագործությունների հոդվածներով։ Երևանը կտրականապես համաձայն չէ սրա հետ: Նրանք մեղադրում են Ադրբեջանին քրեական գործեր սարքելու մեջ»,- գրում է կայքը։
Հիշեցնենք, որ 62 գերիները Շիրակի մարզից են։ Նրանք գերեվարվել էին ռազմական գործողությունների ավարտից հետո՝ պատերազմից հետո հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո մնացած Հադրութի երկու գյուղերի՝ Խծաբերդի ու Հին Թաղերի տարածքում։ Նրանցից 5-ը երեկ վերադարձան Հայաստան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան