Արցախում կուսումնասիրվեն «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաները
«Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում ուսումնասիրություն իրականացնելու մասին
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 29.01.2021թվականին կայացած նիստում որոշել է «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում իրականացնել ուսումնասիրություն:Այս մասին տեղեկացնում են հանձնաժողովից։
«Հանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում լայն սպառում ունեցող պարենային և ոչ պարենային ապրանքային շուկաներում, ինչպես նաև տնտեսության այն ոլորտներում, որոնցում առկա են բարձր կենտրոնացվածություն և մրցակցության սահմանափակման հնարավոր ռիսկեր:Նման ապրանքային շուկաներից են «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաները, քանի որ Հանձնաժողովի նախորդ ուսումնասիրությունների համաձայն այստեղ առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ:
Ուսումնասիրությունների ընթացքում վերլուծության կենթարկվի՝
● Շուկաների կառուցվածքը,
● Գործող տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժինները,
● Մրցակցայհն իրավիճակը և առկա խնդիրները,
● Մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման հատկանիշները,
● ՀՀ-ում և ԱՀ-ում գործող գների տարբերության հիմնավորվածությունը»,-նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին