«Վրացիների մի մասը անձնուրաց պնդում է, որ Գարեջին պատկանում է Ադրբեջանին. ի՞նչ կարելի է անել այս սարսափելի վարակի դեմ»
« Ինչ է լինելու այս վտանգավոր վարակի հետ»,- այս մասին «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի փոխնախագահ Վասիլ Մաղլափերիձեն գրել է իր ֆեյսբուքում՝ ընդգծելով, որ նկատի ունի այն վրացիներին, որոնք ուղիղ եթերում հաստատում են, թե Գարեջին իրենցը չէ (Դավիթ Գարեջի վանական համալիր) և պատկանում է Ադրբեջանին։
«Հաշիվ լինում է նաև եղբայրների միջև, վրացիները և ադրբեջանցիները կշարունակեն բանակցություններ վարել Գարեջիի շուրջ, բայց վրացիների մի մասը անձնուրաց պնդում է, որ Գարեջին մերը չէ և պատկանում է Ադրբեջանին, ի՞նչ կարելի է անել այս սարսափելի վարակի դեմ: Սեփական տարածքի պաշտպանության զգացողությունն ունի ինչպես թրթուրն, այնպես էլ գիշատիչ թռչունը, և ինչու պետք է այդպիսի խառը լինի մարդու միտքն ու հոգին, իր սեփական տարածքների նկատմամբ, որ ասես, որ հայրենիքդ հարևանինն է: Շատ, շատ լուրջ վարակ է դա:
P.S. Այն ինչ խոսեցին այսօր ուղիղ եթերում, դրանից ավելին կամ ի՞նչ սարսափ պետք է ասեն նրանք կամ այս հանձնաժողովի անդամները ի՞նչ ցուցմունքներ պետք է տան: Մենք դեռ լավ ենք փրկվել նրանց ձեռքում»,- գրել է Վասիլ Մաղլափերիձեն:
Նշենք, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև կռվախնձոր դարձած «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ իրավիճակը կրկին սրվել է։Հարյուրավոր կիլոմետրեր ձգվող վրաց-ադրբեջանական սահմանի գրեթե կեսը դեռ հստակեցված չէ, չնայած այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում 90-ականներից:
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչ Ադրբեջանն անում է Դավիթ Գարեջիի հանդեպ, նույնն անում է հայկական քրիստոնեական հուշարձանների հանդեպ. վրացի գրող
- «Գարեջին Վրաստան է». նոր զարգացումներ
- Վրաց և ադրբեջանցի իրավապահները քննարկել են Դավիթ Գարեջիի վանքի միջադեպը
- Վրաց-ադրբեջանական հակասությունը Դավիթ Գարեջիի հարցում գլխացավանք կդառնա նաև Վրաստանի հաջորդ նախագահի համար. փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները