Զարիֆը՝ Ստամբուլում․ Քննարկվելու է հատկապես ԼՂ վերջին իրադարձություններից հետո տրանսպորտային ոլորտներում համագործակցության հարցը
Տարածաշրջանային այցի շրջանակներում, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Թուրքիայի Ստամբուլ քաղաք: Ստամբուլի օդանավակայանում, լրագրողների հետ ճեպազրույցում, Զարիֆն ասել է. «Թուրքիայի հետ մեր հարբերությունները շատ կարևոր են: Երկկողմ, բազմակողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ Թուրքիայի հետ խորհրդակցությունը և համաձայնությունը շատ կենսական է»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Ընդգծելով Կովկասի տարածաշրջանում երկրների համագործակցության միջոցով խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը, Զարիֆը հավելել է, որ Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան կատարած իր այցերի ընթացքում, այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ մանրամասնորեն քննարկել է այս հարցը:
«Թուրքիայում մեր եղբայրների հետ հանդիպման ժամանակ նույնպես այս հարցը քննարկվելու է: Մենք քննարկելու ենք հատկապես Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո տարանցման և տրանսպորտային ոլորտներում համագործակցության հաստատման համար ենթահող ստեղծելու հարցը»,-ասել է Զարիֆը։
Անդրադառնալով վեցակողմ համագործակցության մեխանիզմին՝ Զարիֆը նշել է, որ այս հարցը բարձրացվել է ավելի վաղ, Էրդողանի կողմից:
«Տարածաշրջանի երկրների պաշտոնյաների հետ ես քննարկել եմ այս հարցը և Թուրքիայի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ կներկայացնեմ արդյունքները»,-ասել է Զարիֆը։
Տարածաշրջանայկին այցի շրջանակներում, Իրանի ԱԳ նախարարը երկուշաբթի օրը ժամանել էր Բաքու, այնուհետև՝ Մոսկվա, Երևան և Թբիլիսի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան