«Հրապարակ». Հայահավաք՝ հանրահավաքը նույնպես կարճ տևեց՝ ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել մարդկանց
«Հրապարակ» թերթը գրում է. «Առավոտյան իշխանությունը, հոգևոր հայրերն ու հանրային տարբեր դեմքեր Եռաբլուրում էին՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին։ Իսկ ժամը 3-ին արդեն Հանրապետության հրապարակն էր գործողությունների հիմնական թատերաբեմը, որտեղ մի խումբ մտավորականներ Հայահավաք՝ հանրահավաք էին հրավիրել։
Ինչպեսև սպասվում էր՝ կարճ ժամանակ անց ոստիկանությունն անցավ գործի և սկսեց մարդկանց բերման ենթարկել ու ձերբակալել։ Բերման ենթարկվեց նախ Վահան Բադասյանը, ով Փաշինյանին ոչնչացնելու կոչեր էր հնչեցրել, ապա՝ Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը և ուրիշներ։
Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց. «Հավաքի մասնակիցների շրջանում առանձին դրսևորումներ են եղել, բռնության կոչեր են հնչեցրել և բռնությանը բնորոշ գործողություններ են իրականացրել», ուստի հավաքը դադարեցնելու որոշում է կայացվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: