ՌԴ ԱԳՆ-ն՝ Դոնբասը Ռուսաստանին միացնելու Մարգարիտա Սիմոնյանի կոչի մասին
ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունները, որը կոչ է անում Ուկրաինայի Դոնբաս շրջանը ներառել Ռուսաստանի Դաշնության կազմում։ Այս մասին գրում է MK-ն։
Սիմոնյանն հայտարարել է, որ Դոնբասի բնակիչները «ցանկանում են տանը ապրել», «ռուս լինելու հնարավորություն ունենան» և լինել ընդհանուր «մեծ, առատաձեռն հայրենիքի» մաս: Նրա կարծիքով, Մոսկվան պետք է իրականացնի քաղաքացիների այս երազանքը:
«Մայր Ռուսաստան, Դոնբասին տուն տար», - ասել է Սիմոնյանը:
Ըստ Զախարովայի, Սիմոնյանի արտահայտած դիրքորոշումը իր անձնական կարծիքն է, որը նա նախկինում բազմիցս հնչեցրել է:
«Դա նրա տեսակետն է, սա իր դիրքորոշումն է», - ասել է դիվանագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին