Սուրբ Սարգիս տոնի առթիվ Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցում տեղի կունենա նախատոնական պատարագ
Գարեգին Բ Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Սարգիս զորավարի օրը հռչակվել է որպես երիտասարդների օրհնության օր:
2021 թվականի հունվարի 29-ին, ժամը 15:00-ին, Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ, ուխտագնացություն կկատարվի դեպի Թբիլիսիի Խարփուխի «Սուրբ Սարգսի» մատուռ: Ուխտավորների երթը կմեկնարկի Հավլաբարի «Սուրբ Էջմիածին» եկեղեցու բակից, ապա ուխտավորները կշարժվեն դեպի «Սուրբ Սարգիս» մատուռ: Մոմավառությունից և աղոթելուց հետո ուխտավորները երթով կշարժվեն դեպի Մեյդանի «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցի: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Ժամը 17:00-ին «Սուրբ Գևորգ» տաճարում տեղի կունենա «Սուրբ Սարգսի» նախատոնական արարողություն, կանցկացվի երիտասարդների օրհնության կարգ և կբաժանվեն աղի բլիթեր:
Հունվարի 30-ին, առավոտյան 11:00-ին «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցում տեղի կունենա Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդու` Մարտիրոսի և 14 զինվորի հիշատակի օրվան նվիրված սուրբ պատարագ:
Սուրբ Սարգիս զորավարը ամենասիրված սրբերից մեկն է: Նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 զինվորների հետ միասին քրիստոնեական հավատքի խոշտանգումների է ենթարկվել:
Տոնի օրը Սուրբ Սարգսի անվան եկեղեցիներում մատուցվելու է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվելու է երիտասարդների օրհնության կարգը:
Հայաստանում Սուրբ Սարգսի տոնը նշվում է ոչ միայն աղոթքներով, այլ նաև ժողովրդական ավանդույթներով:
Սուրբ Սարգսի տոնին նախորդում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից սահմանված «Առաջավորած» պահքը:
Տոնի նախօրեին երիտասարդները ուտում են աղի բլիթեր, որի հետ կապված է հարսնացուի կամ փեսայի երազ գալը: Այս օրվա սովորույթներից է, տանիքին կամ պատշգամբին փոխինձ դնելու կարգը, որպեսզի Սուրբ Սարգիսը անցնի ձիով և ում կաթսայի վրա հետք կթողնի, այդ հավատացյալի երազանքները կկատարվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները