Քեյթ Միդլթոնը խոստովանել է՝ իրեն ուժասպառ է արել երեխաների տնային ուսումը
Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը խոստովանել է, որ ինքն «ուժասպառ» է եղել ինքնամեկուսացման ընթացքում տանը երեխաների ուսումը, հայտնում է Sky News- ը:
Քեյթն ասել է, որ բախվել է նույն մարտահրավերներին, ինչ միլիոնավոր ծնողներ, որոնց երեխաները տնային ուսուցում են իրականացնում։
Քեմբրիջի դքսուհին ծնողական խնամքը համաճարակային պայմաններում անվանել է «ուժասպառ»:
«Մենք ստիպված եղանք ուսուցիչ դառնալ, անձամբ ես կիսվում էի մասերի՝ փորձելով ամեն ինչի մեջ հաջողության հասնել, և օրվա վերջում ինձ ուժասպառ էի զգում», - ասել է Միդլթոնը:
Նա ավելացրել է, որ համաճարակի ընթացքում ծնողները ստիպված էին ստանձնել լրացուցիչ դերեր, որոնք լրացնում էին այլ մարդիկ:
«Այս ընթացքում ես վարսավիր դարձա երեխաների համար, նրանք սարսափեցին, երբ տեսան, թե ինչպես է մայրն իրենց մազերը կտրում», - կատակել է Քեմբրիջի դքսուհին:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ամենամեծ աջակցությունը ստացել է ամուսնուց։
Արքայազն Ուիլյամն ու նրա կինը ունեն երեք երեխաներ՝ յոթ տարեկան արքայազն Ջորջը, հինգ տարեկան արքայադուստր Շառլոտան և երկու տարեկան արքայազն Լուիսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին