Չինաստանում բարձրաստիճան պաշտոնյան կաշառք վերցնելու համար մահապատժի է ենթարկվել
Չինաստանում մահապատժի է ենթարկվել երկրի ակտիվների կառավարման խոշորագույն «China Huarong Asset Management Co., Ltd» ընկերության խորհրդի նախագահ Լայ Սյաոմինգը: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ն։
Համապատասխան որոշումը կայացրել է Տյանցզինի ժողովրդական դատարանը: Պաշտոնյան մեղադրվել է կոռուպցիայի, կաշառակերության մեջ:
«Համաձայն Գերագույն ժողովրդական դատարանի, հունվարի 29-ի առավոտյան Տյանցզին քաղաքի Երկրորդ աստիճանի ժողովրդական դատարանը կատարեց Լայ Սյաոմինգի մահապատժի դատավճիռը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ դատավճիռը հրապարակվել էր ավելի վաղ:
2018 թվականին Սյաոմինգը հեռացվել է կուսակցական կոմիտեից օրենսդրությունը խախտելու և կուսակցական կարգապահությունը խախտելու համար:
Ինչպես պարզվել է հետաքննության ընթացքում, նա մասնակցել էր քաղաքական գործընթացներին և խոչընդոտել է ստուգումները: Բացի այդ, նա ստացել է թանկարժեք նվերներ, մեծ գումարներ և յուրացրել հանրային գույք:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան