ԵՄ-ն Ադրբեջանին կոչ անում անհապաղ ազատ արձակել գերևարված 57 հայ զինծառայողներին
Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի կողմից հայ 5 զինծառայողների ազատ արձակումը, որոնք գերևարվել էին Ադրբեջանի կողմից նոյեմբեր ամսին։ Այս մասին թվիթերում գրել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն։
«ԵՄ-ն նաև կոչ անում անհապաղ ազատ արձակել կալանքի տակ մնացած 57 անձանց։ Սա կնպաստի երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,-գրել է Ստանոն:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանից վերադարձվեցին 5 գերիներ, գերության մեջ գտնվող 62 զինծառայողներ էլ հեռախոսակապով զրուցել էին իրենց հարազատների հետ։
Հիշեցնենք, որ 62 գերիները Շիրակի մարզից են։ Նրանք գերևարվել էին պատերազմի ավարտից հետո՝ պատերազմի ավարտից հետո հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո մնացած Հադրութի երկու գյուղերի՝ Խծաբերդի ու Հին Թաղերի տարածքում։
Հարակից հրապարակումներ`
- Հայրենիք են վերադառնում 5 գերիներ. Ավինյան
- Լավրովը հայ ռազմագերիների վերադարձի մասին. Հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից ու ոչ ամբողջական