ՄԻՊ-ն այցելել է գերությունից վերադարձածներին
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ երեկոյան ՄԻՊ աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ այցելել է հոսպիտալ՝ Ադրբեջանից երեկ Հայաստան վերադարձած 5 գերիների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար:
Հիշեցնենք, որ Արթիկի փոխքաղաքապետ Բորիս Ավագյանը երեկ տեղեկացրել էր, որ գերիների անունները կհրապարակեն ավելի ուշ։ Նրանք բոլորն էլ Շիրակի մարզից են։
«Շիրակի մարզի 62-ի ցուցակից են»,- ասել էր Ավագյանը։
Հիշեցնենք, որ շիրակցիները գերավերվել էին պատերազմի ավարտից հետո՝ դեկտեմբերի կեսերին պատերազմի ավարտից հետո հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո մնացած Հադրութի երկու գյուղերի՝ Խծաբերդի ու Հին Թաղերի տարածքում։
Այստեղ թշնամու կողմից սպանվել էր ինը մարդ, կային վիրավորներ։ Այնուհետև Հադրութի շրջանի այդ երկու գյուղերը նույնպես անհասկանալի պայմաններում հանձնվեցին Ադրբեջանին։
Հարակից հրապարակումներ`
- Վերադարձած գերիները Շիրակի մարզից են, նրանք բուժզննում են անցնում
- Ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են․ Զախարովա
- Հայրենիք են վերադառնում 5 գերիներ. Ավինյան
- Այդ փաստաթղթում Շուռնուխ, Որոտան, Խծաբերդ բառերն էլ չկային, ու ռազմագերիների թիվն էլ գնալով մեծացավ
- Խծաբերդ. ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված հերթական դիմումը
- Քննչական կոմիտեն՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի մարտական դիրքերում հերթապահող 9 զինծառայողի սպանության մասին
- Ո՞նց եղավ, որ 44 հայ գերիների վերադարձից հետո Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը կորան ռուսական քարտեզից. Պողոսյան
- Հին Թաղեր-Խծաբերդ դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերվել է 9 հայ զինծառայողի մարմին․ ԱՀ ՊԲ
- Գալիս էինք մեր իմացած հայկական պոստ, էն էլ մինչև հասանք, արդեն դա թուրքական էր. Խծաբերդից վերադարձած կամավորական
- Խծաբերդից հաստատված գերեվարման դեպքեր կան. Սիրանուշ Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան