29.01.2021. Կորոնավիրուսի 59 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 1190 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք: Առողջացել է 265 մարդ: Մեկ օրում մահացել է 5 մարդ: Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հունվարի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166728 դեպք, որոնցից 156910-ն` առողջացած, 3069-ը` մահվան ելքով: Մահվան ևս 765 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 644796 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 28.01.2021. Կորոնավիրուսի 242 նոր դեպք է գրանցվել, ևս 11 մարդ մահացել է
- 27.01.2021. Կորոնավիրուսի 195 նոր դեպք է գրանցվել, ևս 7 մարդ մահացել է
- 26.01.2021. Կորոնավիրուսի 138 նոր դեպք է գրանցվել, ևս 10 մարդ մահացել է
- 25.01.2021. Կորոնավիրուսի 58 նոր դեպք է գրանցվել, ևս 10 մարդ մահացել է
- 23.01.2021. Կորոնավիրուսի 198 նոր դեպք է գրանցվել, ևս 7 մարդ մահացել է
- 22.01.2021. Կորոնավիրուսի 183 նոր դեպք է գրանցվել, ևս 11 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին